ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, որ Էրդողանն ասում է՝ ՀՀ-ն համաձայնվել է միջանցքին, բայց Իրանը թույլ չի տալիս. Մանուկյան
Ինձ հետաքրքիր է՝ Ֆինանսների նախարարությունը չէ՞ր կարող հատկացնել մի քանի հարյուր հազար դրամ ամսական աշխատավարձ, որ մի խելոք մարդ բերեին կառավարություն, նստեր Նիկոլ Փաշինյանի կողքը, ուղեկցեր տարբեր տեղեր, որ նրան ասեր՝ Նիկո՛լ Փաշինյան, Մուրադ Բարդակչեի հետ հանկարծ Անկարայում չնկարվես, այդ մարդը Թալեաթի օրագիրը տպելով՝ արդարացրել է Թալեաթի գործողությունները։ Այս մասին ԱԺ-ի հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ժամանակին, երբ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել, հիշում եմ, որ մեքենան բաց պատուհաններով էր, հիմա պատուհանները փակ են։ Դա ոչ թե անվտանգություն է, այլ վախն է, որի պատճառով հազարավոր ոստիկանններ իրենց գործը թողած՝ ժամերով կանգնում են, որ մեկ մարդ մի տեղից գնա մյուս տեղը։ Վախը պատճառ է այն գիտակցման, թե ինչ ավերի է բերել հասցրել երկիրը։ Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ ունեն մի զգացում՝ ատելության, որը երբեք մեր երկրում չի եղել։ Քաղաքացիները գիտակցում են, որ երկիրդ ղեկավարում է մեկը, որի պատճառով Եվրամիության պաշտոնյան հայտարարում է, որ նա առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է Ադբեջանի մաս։ ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, որ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցիքին, բայց Իրանը թույլ չի տալիս»,- ասել է Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ նշել է,...
Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում ասել է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանի...
Ալեն Սիմոնյանը նույնպես բնակարան է ձեռք բերել «Բյուրեղ» բնակելի թաղամասում. «Հետք»
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երևանի Արշակունյաց պողոտայում կառուցվ...
Ամերիկացի վերլուծաբանն անդրադարձել է Երասխում օրերս տեղի ունեցած միջադեպին
Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը անդրադարձել է Երաս...