Ադրբեջանը արգելել է բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով
Այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:
Բացի դրանից, չեղարկվել է այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը հումանիտար հրատապ կարիքներից ելնելով, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ կասեցվել է հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:
«Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում:
Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը:
Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ կերպով պետք է ապահովվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որևէ միջամտության, ինչպես նաև պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է․ «Հայկական ժամանակ»
Հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է: Այս մասին հայտնում է «Հայ...
Ադրբեջանն ԱԹՍ է կիրառել Կապանի դիրքի վրա․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրա...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ հայտարարություն է տարածել, որ հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգ...
Ադրբեջանը կրակ է բացել Տեղի հատվածում․ ՀՀ ՊՆ
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ո...