Թուրքիան չի հաստատի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը մինչև հաջորդ ամիս․ Էրդողան

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան չպետք է ակնկալի Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հաստատումը մինչև հաջորդ ամիս Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում դաշինքի առաջնորդների գագաթնաժողովը: Այս մասին գրել է DW-ն։

 

Էրդողանն ասել է, որ հանդիպմանը թուրքական պատվիրակությունը այս ուղերձը կտա. «Սա մեր նախագահի կարծիքն է, Վիլնյուսում այլ բան մի սպասեք»։

 

Էրդողանն ասել է, որ Շվեդիան դեռևս բավարարը չի անում իր կառավարության դեմ քրդերի բողոքի ցույցերը ճնշելու համար, ինչպես նաև քրդերին կամ Քրդական բանվորկան կուսակցության հարցում, և որ օրենքների փոփոխությունը գոհացուցիչ չէ։

 

«Սա միայն օրենքի փոփոխության կամ սահմանադրական փոփոխության խնդիր չէ։ Ո՞րն է այնտեղ ոստիկանության աշխատանքը: Նրանք ունեն օրինական և սահմանադրական իրավունքներ, պետք է իրացնեն իրենց իրավունքները։ Ոստիկանությունը պետք է կանխի այս բողոքի ակցիաները»,- ասել է Էրդողանը։

 

Վերջին երկու նման ցույցերը տեղի են ունեցել մայիսի վերջին ու հունիսի սկզբին, որոնցից մեկը համընկավ հունիսի 4-ին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգի և Էրդողանի միջև հանդիպման հետ:

 

Էրդողանն ասել է, որ այն ժամանակ ինքը Ստոլտենբերգին ասել է, որ Շվեդիան պետք է կանխի նման գործողությունները՝ Թուրքիայի հավանությունն ապահովելու համար։