«Ես գաղտնի փաստաթղթեր պահելու բոլոր իրավունքներն ունեցել եմ». Թրամփ
ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օրինական իրավունք ունի գաղտնի փաստաթղթեր պահել։ Թրամփը խոսել է իր կողմնակիցների հետ Բեդմինսթերում (Նյու Ջերսի), երբ Մայամիում նրան մեղադրանք է առաջադրվել գաղտնի փաստաթղթերի պահման գործով: Այս մասին փոխանցում է ТАСС-ը:
«Լրտեսության մասին ակտի համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահի դեմ մեղադրանքները, որով ինձ 400 տարվա ազատազրկում է սպառնում իմ սեփական գրառումները պահելու համար, և ինչն արել է գրեթե ամեն նախագահ, երբևէ եղած ամենասարսափելի և արատավոր գործերից մեկն է։ Լրտեսության մասին օրենքը օգտագործվել է դավաճաններին ու լրտեսներին պատժելու համար և կապ չունի նախկին նախագահի հետ, ով օրինական կերպով պահել է իր փաստաթղթերը։ Լրտեսության մասին օրենքը չէ, որ վերաբերում է նախագահին, այլ նախագահի արձանագրությունների մասին օրենքը, որը չի հիշատակվել այս ծիծաղելի 44 էջանոց մեղադրական եզրակացության մեջ: Նախագահի արձանագրությունների մասին օրենքի համաձայն, որը քաղաքացիական է, ոչ թե քրեական, ես իրավունք ունեի պահել այդ փաստաթղթերը»,- ասել է Թրամփը։
Թրամփը նախկին նախագահ Բիլ Քլինթոնին մեղադրել է գրառումների գաղտնիությունը խախտելու մեջ։
«Սպիտակ տնից հեռանալուց հետո Բիլ Քլինթոնը պահել է 79 աուդիոձայնագրություն, որոնք պարունակում են քննարկումներ Հաիթիում ԱՄՆ ռազմական միջամտության, ամերիկյան արտաքին քաղաքականության մասին, պաշտպանական և հարձակողական, Կուբայի վերաբերյալ, նախագահ Քլինթոնի զրույցների ձայնագրություններ այն ժամանակվա բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների հետ, նախագահական ճեպազրույցներից առևտրային բանակցությունների վերաբերյալ գաղտնի տվյալներ (նախագահին զեկույցներ կառավարությունից, ռազմական, հետախուզությունից - ՏԱՍՍ-ի նշում) և շատ ու շատ ավելին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Մայամիի դատարանը մեղադրանք է առաջադրել Թրամփին` գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ վարման գործով։ Նախկին նախագահին սպառնում է մինչև 400 տարվա ազատազրկում և մեծ տուգանք։ Սակայն, չնայած մեղադրող կողմին, նա կկարողանա մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ նշել է,...
Էրդողանը Twitter-ում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալով «մեկ ազ...
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: Այս մաս...
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխ...