ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ռուս նախկին գործարարը պարաշյուտով անհաջող վայրէջք կատարել և մահացել
ՌԴ Մոսկվայի մարզում՝ Կոլոմնայում պարաշյուտով ցատկելու հետևանքով մահացել է «Եվրոպա + Ռյազան» և «Ռուսական ռադիո - Ռյազան» ռադիոկայանների նախկին սեփականատեր, գործարար Սերգեյ Ցիգանովը։ Այս մասին հայտնում է Ryazinformburo թելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ Ցիգանովը ղեկավարել է նաև Ռյազանի «Ինվիտրո» բժշկական կլինիկաների ցանցը։
Գործարարի վայրէջքի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ցիգանովը վայրէջք կատարում Մոսկվայի մարզի Կորոբչեևո օդանավակայանում։ Սակայն վայրէջքի ժամանակ պարաշյուտիստի վայրէջքը հարթ չի ընթանում, քանի որ նա անհաջող շրջադարձ է կատարում, որի հետևանքով վնասվածքներ է ստանում։ 51-ամյա գործարարը ընկնելուց հետո մի քանի անգամ շրջվել է։
Ցիգանովը հոսպիտալացվել է։ Չնայած բժիշկների ջանքերին, Ռյազանի երկու ռադիոկայանների նախկին սեփականատերը մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգում
ՌԴ քաղաք Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի թաղամասի՝ Վիտեբսկի պողոտայի Օղակաձև ճանապարհի և մետրոյի Կուպչինո կայարանի տարածքում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տոռնադոյի պատճառով Տեխասում կան զոհեր և վիրավորներ
Տեխասի (ԱՄՆ) հյուսիսային մասում գտնվող Փերիտոն քաղաքին պատուհասած տորնադոյի պատճառով երեք մարդ է զոհվել: Այս մասին NBS-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար՝ 3 ավտոմեքենայի և 2 մոտոցիկլետի մասնակցությամբ
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Rossia մոլի հարևանությամբ խոշոր վթար է տեղի ունեցել՝ 3 ավտոմեքենայի և 2 մոտոցիկլետի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար Գրիգոր Լուսավորիչ փողոցում
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում: Ֆորդ մակնիշի ավտոմեքենան հարվածել...