ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարձակում Ուկրաինայի բնակելի հինգհարկանի շենքի վրա․ կան զոհեր
Ռուս օկուպանտները պատասխանատվություն են կրելու Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգի հինգհարկանի շենքի վրա երեկ երեկոյան իրենց կողմից հասցված հրթիռային հարձակման համար։ Այս մասին թելեգրամում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուս մարդասպանները շարունակում են իրենց պատերազմը՝ բնակելի շենքերի, քաղաքների, մարդկանց դեմ: Ահաբեկիչներին ներում չի լինելու, նրանք պատասխան են տալու յուրաքանչյուր հրթիռի համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Հայտնի է, որ երեք մարդ մահացել է, 25 մարդ վիրավորվել է, որից 19-ը՝ բուժհաստատություններում։ Նշվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան:
Զելենսկին նաև իր ցավակցությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները բետոնե պատնեշով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
Ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան մի...
Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրե...
ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է․ «Հայկական ժամանակ»
Հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է: Այս մասին հայտնում է «Հայ...
Ադրբեջանն ԱԹՍ է կիրառել Կապանի դիրքի վրա․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրա...