Նույնիսկ ՌԴ-ն չի կարողանում հերքել, որ Լաչինի միջանցքի անվտանգությունը չի ապահովում․ Ալեն Սիմոնյան
Ակնհայտ է, որ ռուսական կողմն ունի պարտավորություններ նույեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում, օրինակ՝ Լաչինի միջանցքի անխափան անցանելիությունը ապահովելու, որը չի կատարում: Նույնիսկ Ռուսաստանը չի կարողանում դա հերքել, այլ հարց է, թե մենք ինչ տարբերակ ենք տեսնում և ոնց ենք պատկերացնում այդ հարցի լուծումը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սիմոնյանը նշել է, որ Ռուսատանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պատավորությունները բավարար չափով չի կատարում:
«Արդյո՞ք մենք պատկերացնում ենք, որ ռուս, բելառուս և ղազախ զինվորները պետք է գան և կրակեն զինվորների վրա։ Բնականաբար ո՛չ։ Արդյո՞ք քաղաքական լծակներ կան, որ պետք է օգտագործվեն։ Այո՛, կան։ Արդյո՞ք ես գնահատում եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում։ Այ՛ո, ես այդպես եմ համարում: Կարելի է ավելի շատ լծակներ կիրառել որպեսզի այդ հարցը լուծվի»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխ...
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ նշել է,...
Էրդողանը Twitter-ում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալով «մեկ ազ...
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: Այս մաս...