Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սպիտակ տան բակում մոդելը Բայդենի հետ լուսանկարվելուց հետո հանել է հագուստը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սպիտակ տան բակում մոդելը Բայդենի հետ լուսանկարվելուց հետո հանել է հագուստը
ԱՄՆ նախագահի կեցավայրում՝ Սպիտակ տանը, կազմակերպված միջոցառման մասնակիցներից մեկը կիսով չափ մերկացել է ներկաների առջև: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։ Ինչպես նշում է կայքը, խոսքը տրանսգենդեր…

ԱՄՆ  նախագահի կեցավայրում՝ Սպիտակ տանը, կազմակերպված միջոցառման մասնակիցներից մեկը կիսով չափ մերկացել է ներկաների առջև: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։

 

Ինչպես նշում է կայքը, խոսքը տրանսգենդեր դերասանուհի և մոդել Ռոուզ Մոնտոյայի մասին է, որը եղել է ԼԳԲՏՔ+ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների համար Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության հյուրերից:

27-ամյա մասնակիցը Սպիտակ տան պարտեզում լուսանկարվել է նախագահ Ջո Բայդենի հետ: Որոշ ժամանակ անց նա հանել է բլուզն ու կիսամերկ մնացել:

Ավելի ուշ Մոնտոյան հավելել է, որ Վաշինգտոնում հանրային վայրում մերկանալը կարգազանցություն չէ:

Պարբերականը նշում է, որ միջոցառմանն ԱՄՆ նախագահը, դիմելով ներկաներին, ասել է, որ «նրանք իր հանդիպած ամենաքաջ ու ոգեշնչող մարդկանցից են»:

 

[264fe9aa016ec3e444f73a5a4bea3bd5.png]

[877bb22ad8bd3b41e4be7432e3dc92f5.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250