Եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ․ Բաբկեն Թունյան
Եկեք անկեղծ լինենք, եթե ծխախոտի գինը պետք է բարձրանա 32 տոկոսով կամ 32 դրամով, իսկ հաջորդ տարի դառնա 45 դրամ, խիստ կասկածում եմ, որ դա որևէ ազդեցություն է ունենալու ծխախոտի դեմ պայքարի վրա։ Այս մասին ԱԺ-ում ասել է իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Միայն ես չեմ այդ կարծիքին, մեր հանձնաժողովի անդամները կարծիք են հայտնել, որ եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ։ Այդ ժամանակ էլ ռիսկեր կա, որ մարդիկ կարող են անցնել ավելի ցածրորակ սիգարետների կամ մաքսանենգ եղանակով բերված սիգարետների»,- նշել է Թունյանը։
Ըստ պատգամավորի` ծխախոտի գնի աստիճանաբար բարձրացումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացիները ավելի շատ գումար են ծախսելու ծխախոտի, քան սննդի վրա։
«2019թ-ից սկսած մեր ընդունած օրենքնորը որքանո՞վ են նպաստել ծխախոտի դեմ պայքարին, մենք մի քանի քայլ ենք չէ՞ արել, ակցիզային հարկեր ենք բարձրացրել, ցուցադրության արգելք ենք դրել, կարծում եմ հիմա հետաքրքիր կլիներ որոշ ամփոփիչ տվյալներ ստանալ։ Ես դեմ չեմ, որ կրճատվի, բայց չպետք է արվեն այնպիսի քայլեր, որ հասարակաության մոտ ընկալվեն լրացուցի փող հավաքելու քայլեր»,- ասել է Բաբկեն Թունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխ...
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ նշել է,...
Էրդողանը Twitter-ում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալով «մեկ ազ...
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: Այս մաս...