Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն․ ԶԼՄ
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կինը՝ իրավաբան Տաթև Մատինյանը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։ Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շուտով կսկսի իր գործունեությունը՝ նպաստելով ներդրումային միջավայրի խրախուսմանը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մատինյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ արդարադատության նախարարությունը տեղեկացրեց Հայաստանում Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոն բացելու մասին։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այցելել են նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի շինհրապարակ, որտեղ կենտրոնի նորանշանակ տնօրեն Տաթև Մատինյանը ծանոթացրել է ընթացիկ վերանորոգման աշխատանքներին, ներկայացրել է բարեփոխումների ընթացքը, կենտրոնի բացման ժամկետները և բանակցային գործընթացը:
Նշենք, որ Տաթևիկ Մատինյանն ամուսնացած է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ։ Մատինյանը 2010-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2005 — 2019 թվականներին աշխատել է մի շարք հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, եղել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի իրավաբանական բաժնի համակարգող, Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հու...