Արդյո՞ք հանդիպման հետաձգման պատճառը կողմերի միջև հակասությունները չեն. Սիմոնյանը պատասխանել է
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ վաշինգտոնյան հանդիպման հետաձգման պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն է Բաքու։
Արդյո՞ք հանդիպման հետաձգման պատճառը կողմերի միջև հակասությունները չեն, Սիմոնյանն ասել է.
«Չէ, հակասությունները չեն կարող լինել, որովհետև պրոցեսը չի կանգնել, շարունակվում է, և ոչ՝ միայն մեկ հարթակի մակարդակով»։
Նրա խոսքով՝ առաջիկայում նախարարների հանդիպումը կկայանա։ Խոսելով կողմերի միջև ապաշրջափակման թեմայով տարաձայնությունների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ դրանք տեխնիկական են․
«Ընդհանուր ընկալում կա․ տեխնիկական խնդիրներ են։ Խոսքը գնում է մի պետության մեջ տեղաշարժի մասին։ Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ ինքն իր երկրից երրորդ երկիր չի տեղափոխվում Բաքվից Նախիջևան գնալուց, ենթադրում է, որ մենք պետք է այլ՝ հեշտացված տարբերակ մտածենք, թե ինչպես Նախիջևանի տարածքով իջնենք Մեղրի։ Այլ հարց է, թե մեզ որքանով է այդ ճանապարհը պետք, իրենց որքանով է պետք։ Մենք բոլոր ճանապարհների ապաշրջափակման կողմնակից ենք»։
Նմանատիպ հոդվածներ
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխ...
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ նշել է,...
Էրդողանը Twitter-ում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալով «մեկ ազ...
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: Այս մաս...