ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականջներիդ օղ արեք, ՀՀ քաղաքացին ապուշ չի․ Վահագն Ալեքսանյանն՝ ընդդիմությանը
Սիրելի քաղաքացիներ, ձեզ նորից փորձում են ինչ-որ մի հնարավոր բան ներկայացնել որպես իրականություն։
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նրա ելույթը նվիրված էր ընդդիմության հայտարարություններին։
«Մի խմբակցության ղեկավար, եկել է այստեղ և ասում է՝ տեսեք՝ մենք ինքնորոշումից ո՞ւր ենք հասել, էդ ո՞ր ինքնորոշումից եք ո՞ւր հասել, 1999 թվականին ձեր քաղաքական լիդերի կողմից բանակցված ինքնորոշումի՞ց, որը ենթադրում էր, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Քննարկվել է, որ Ադրբեջանի հայերը պետք է ունենան ադրբեջանական անձնագրեր՝ հատուկ Լեռնային Ղարաբաղ նշումով։
Կարող է ամեն դեպքում երկքաղաքացի լինե՞ն, նաև ՀՀ քաղաքացիություն ստանան, թե՞ հնարավոր չէ, դա է ինքնորոշո՞ւմը։ Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէիք ճանաչում, բա ո՞նց էիք գնում Ադրբեջանի նախագահին ասում՝ Մեղրին տամ, Արցախը տուր»,- հարց է հնչեցրել նա։
Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ ժողովուրդն այս ամենը հիշում է և հենց այս հարցերի պատասխաններ էլ սպասում են ընդդիմությունից։ Իշխանական պատգամավորը ընդդիմությանը նաև կոչ հղեց․
«Ականջներիդ օղ արեք, ՀՀ ժողովուրդը, քաղաքացին ապուշ չի, քաղաքացուն մի վերաբերվեք այնպես, ինչպես ապուշին։ Քաղաքացին այս ամենը շատ լավ հասկանում է»,- ասել է Ալեքսանյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...