ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եք գնացեք, անձամբ էդ ասֆալտը լցրեք. Ավինյանը փոսերի թեմայից զայրացավ
Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով վարչական շրջանների ղեկավարներին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետին, նշել է.
«Ինչքան ասեմ՝ փոսեր, փոսեր... Ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու»,- նշել է Ավինյանը:
Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ երկրորդային փոսալցման աշխատանքները վարչական շրջանի ղեկավարների պատասխանատվության տակ է.
«Ի՞նչ չունեք՝ ֆինա՞նս չունեք, ի՞նչ չունեք․ ո՞րն է խնդիրը։ Ո՞վ կարող է պատասխանի այս հարցին։ Երեք շաբաթ է, պարոն Գրիգորյան, հայերեն լեզվով ասում եմ՝ փոսերը, փոսերը։ Մետրո պիտի կառուցենք Աջափնյակում։ Մի ամիս է՝ փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասեք՝ էս մեկը սենց, էս մեկը գնաց նկարեց, եսիմ ինչ։ Մենք մեր ամենապրիմիտիվ աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել»,- ասել է Տիգրան Ավինյանը և ավելացրել.
«Նախորդ նիստից հետո բոլորիդ հավաքում եմ, ասում եմ՝ ժողովուրդ ջան, փոսերի անուն չլսեմ։ Էս վերջին շաբաթն է։ Հրատապով կլինի, մեկ անձից կլինի, ուզում եք գնացեք, անձամբ էդ ասֆալտը լցրեք․ հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան ն...
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխ...