Պուտինը սպասում է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներին․ Բորել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը համոզված է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները դժվար թե սկսվեն ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Դրանք նախատեսված են 2024-ին: Այս մասին գրում է kommersant.ru-ն։
«Կարծում եմ, որ նա (Վլադիմիր Պուտինը) սպասում է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներին։ Մինչ այդ պետք չէ ակնկալել խաղաղության բանակցությունների սկիզբ»,- ասել է Բորելը իսպանական Onda Cero ռադիոյին տված հարցազրույցում:
Ինչպես նշվում հրապարակման մեջ՝ Բորելը կարծում է, որ «պատերազմը միանգամայն այլ կերպ կզարգանար», եթե ԱՄՆ նախագահ լիներ Դոնալդ Թրամփը, ոչ թե Ջո Բայդենը։
Պաշտոնապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դադարեցվել են 2022 թվականի մայիսին՝ Կիևի նախաձեռնությամբ։ Հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը բացառում է Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ նախագահ Վլադիմիր Պուտինը է։ 2023 թվականի մայիսին Զելենսկին հայտարարել է, որ իր համար դժվար կլինի խոսել Պուտինի հետ քանի դեռ ռուսական զորքերի դուրս չեն բերվել Ուկրաինայի տարածքից։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...