Իրավապահները չեն վերադարձրել զոհվածի հոր՝ Գարիկ Գալեյանի ավտոմեքենան
Աշոտ Փաշինյանի եւ 44-օրյա պատերազմում զոհված ծնողների միջեւ մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպից հետո՝ մոտ մեկ ամիս անց, իրավապահները դեռ չեն վերադարձրել պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի ավտոմեքենան: Գալեյանը կարծում է, որ սա իրենց վրա ազդելու լրացուցիչ ձեւ է:
«Մենք բոլորս գիտենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ փորձում են աջուձախ քրեական գործեր հարուցելով վախի մթնոլորտ ստեղծել, բայց ես գիտեմ, որ ես վրաերթի չեմ ենթարկել ոչ ոքի: Ճիշտ ասած, դեռ մեքենաս չեն տվել, իրենց ասելով ինչ-որ փորձաքննություն է ընթանում: Ոչ ինձ, ոչ էլ մեքենայում գտնվող անձանց դեռ չեն կանչել ցուցմունք տալու, ոչ մի ծանուցում չի եկել, չգիտեմ էլ ինչ է կատարվում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասսել է նա :
Գալեյանի կարծիքով՝ իրավապահ արմինների բոլոր գործողությունները ապօրինի են. «Մոտ մեկ ամիս մեքենան փորձաքննությա՞ն են ենթարկում, այսինքն ուզում են ինձ տեղաշարժվելու միջոցից կտրե՞ն, որ Եռաբլուր չգնա՞մ, դե հիմա, եթե իմ մեքենան չկա ուրիշ մեքենայով կգնամ»:
Գալեյանի խոսքով՝ այս ամենը չի փոխելու իր դիրքորոշումը, ինքը շարունակում է մեղադրել ներկայիս իշխանություններին պատերազմում այդքան զոհեր տալու համար:
«Եթե մարդը հայտարարում է, որ նույն արդյունքը կարող էինք ունենալ, ուղղակի այդքան զոհեր չէինք տա ու դրանից հետո ոչ մի բան, մենք ոնց կարող ենք մեր դիրքորոշումը փոխել: Թե ինչի զոհեր տվեցինք, այդ մարդուն չեն կանչում հարցաքննեն, բայց դրա փոխարեն հերոսների ծնողների վրա են քրեական գործեր հարուցում»,- հավելել է նա:
Նշենք, որ Աշոտ Փաշինյանի գործով մաս կա անջատված, որով քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է: Անջատված մասը վերաբերում է մայիսի 17-ին՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման դեպքի օրը դատարանի բակում մյուս զինվորների ծնողների, մասնավորապես՝ Աստղիկ եւ Գարիկ Գալեյանների, Վահիդ Սահակյանի եւ մյուս ծնողների գործողություններին, թե նրանք ինչ են արել, երբ Աշոտ Փաշինյանին տեսել են Գայանե Հակոբյանի մեքենան նստելիս:
Նմանատիպ հոդվածներ
Դրա բացումն ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին․ էրդողանը՝ Ալիևին
Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում (Շուշի), երբ Ադրբեջանը ցանկանա։ Այս մասին Ադրբեջան կատարած իր ա...
Ավինյանը 50 հազար դոլարանոց ավտոմեքենա է նվեր ստացել․ Hayastan.news
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է 2022 թվականի ունեցվածքի վերաբերյալ տարեկան հայտարարագիրը։ Hayastan.new...
Բաքուն երեք ուղղությամբ է առաջընթաց ակնկալում․ Բայրամովը՝ խաղաղության մասին
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ե...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիում վարչապետը կմասնակցի Ե...