Դիլիջանի նախկին համայնքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ նոր մանրամասներ
Հսկող դատախազի կողմից 2023 թվականի հունիսի 9-ին Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (2 դրվագ)։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա․Ս․-ն, 2005 թվականից մինչև 2021 թվականը զբաղեցնելով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, կազմակերպել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված (օտարման ոչ ենթակա հողեր) սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ Դիլիջան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, անտառային նպատակային նշանակության 0.1063 հա մակերեսով հողամասի օտարումը՝ այդ ժամանակահատվածում Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Խ․Ա․-ին՝ աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով։
Պարզվել է նաև, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն Դիլիջան քաղաքի Անդրանիկի 2-րդ նրբանցք 35 հասցեի հողամասի գրանցված սեփականատեր, Դիլիջան քաղաքի բնակիչ Վ․Ս․-ի հետ ունենալով ընկերական հարաբերություններ, տեղեկացված լինելով Վ․Ս․-ի կողմից վերոնշյալ հասցեում գտնվող, 0.3354 հա մակերեսով հողամասում առանց թույլտվության ինքնակամ շինարարության կատարման մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և չի ապահովել հողամասում ինքնակամ շինարարության կասեցումը։ Ավելին, 2010 թվականի նոյեմբերի 5-ին իր ստորագրությամբ և համայնքի կնիքով հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններով պաշտոնեական փաստաթուղթ՝ հողամասի առկա վիճակը բնութագրելով որպես չկառուցապատված: Այնուհետև, Ա․Ս․-ն Վ.Ս․-ի հետ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որով անշարժ գույքի նկատմամբ գրանցել է իր սեփականության իրավունքը:
2023 թվականի հունիսի 9-ին Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Ա.Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որի վերաբերյալ վերջինս դիրքորոշում չի հայտնել: Որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...