ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդգրկել հավելյալ վեց մշտական անդամների
ԱՄՆ-ի վարչակազմն առաջարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդգրկել հավելյալ վեց մշտական անդամների, որոնք վետոյի իրավունք չեն ունենա, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է վերակազմավորման միջոցով ընդլայնել զարգացող երկրների ազդեցությունը համաշխարհային կազմակերպությունում։ Վաշինգտոնը, պարզաբանում է հրապարակումը, ցանկանում է «վերականգնել վստահությունը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին։
Բայդենը, ըստ The Washington Post-ի, ձգտում է բարեփոխումներ իրականացնել, քանի որ Նահանգները «խոշոր մարտահրավերների է բախվում ավելի ու ավելի բաժանված» աշխարհում կոնսենսուսի հասնելու հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հու...