ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակումը կարող է շուտով տեղի ունենալ․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանը և Միացյալ Նահանգները կարող են շուտով փոխանակել բանտարկյալներին, եթե Վաշինգտոնը բարի կամք դրսևորի։ Երկուշաբթի ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասսեր Քանաանին՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդն ազդարարել էր Արևմուտքի հետ միջուկային համաձայնության հասնելու հնարավորության մասին: Այս մասին գրել է Reuters-ը։
«Ամերիկայի հետ գերիների փոխանակման հարցի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով: Եթե մյուս կողմը ցուցաբերի նույն լրջությունն ու բարի կամքը, սա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում», - ասել է Նասեր Քանանին հեռուստատեսային ամենշաբաթյա մամուլի ասուլիսում։
Իրանում պահվող մի քանի ամերիկացիներից մեկը երկքաղաքացիություն ունեցող գործարար Սիամաք Նամազին է, որը 2016 թվականին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության և ԱՄՆ կառավարության հետ համագործակցելու մեղադրանքով։
Նմանատիպ հոդվածներ
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ-ի ԱԴԾ-ն. Շահին Մուստաֆաև
Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...