Քենիայում Ռումինիայի դեսպանը աֆրիկացիներին համեմատել է կապիկների հետ
Ռումինիան Քենիայից հետ կկանչի իր դեսպան Դրագոս Վիորել Տիգաուին այն բանից հետո, երբ այնտեղ դիվանագետը կապիկներին համեմատել է աֆրիկացի դիվանագետների հետ։ Այս մասին հայտնում են CNN-ը և BBC-ն՝ հղում կատարելով Ռումինիայի ԱԳՆ հայտարարությանը։ Ինչպես նշում է BBC-ն, ապրիլի 26-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ՄԱԿ-ի շենքում հանդիպման ժամանակ Տիգաուն, երբ տեսել է կապիկներին պատուհանից դուրս, իբր ասել է՝ «մեզ միացել է աֆրիկյան խումբ»։
Միջադեպից հետո Քենիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Կամաու Մաչարիան Twitter-ում հայտնել է, որ «ցնցված է և վրդովված» միջադեպից»։ Ռումինիայի ԱԳՆ-ն պաշտոնական ներողություն է խնդրել Քենիայի իշխանություններին և հայտարարել, որ սկսել է իր դեսպանին հետ կանչելու գործընթացը։
«Մենք խորապես ցավում ենք այս իրավիճակի համար և ներողություն ենք խնդրում բոլոր տուժածներից։ Ռասիստական բնույթի ցանկացած պահվածք կամ մեկնաբանություն միանգամայն անընդունելի է»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Միջադեպից հետո Ռումինիայի դեսպանը նույնպես ներողություն է խնդրել, այդ թվում՝ գրավոր, հայտնել են ԱԳՆ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք. հրապարակվել է վարչապետի հայտարարագիրը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի...
ՀՀ փոխվարչապետի գրասենյակն անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարությանը
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարության...
«Այդ հրամանների հեղինակը ես եմ, և շատ տարօրինակ է, որ հետաքրքիր չեն այդ հրամանի նպատակները». Թորոսյան
Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հասցեագրման խաղաղություն պատկերաց...
«Ադրբեջանը 7, 9, 12 օր խոցել է Ղարաբաղի հայության պաշտպանության առաջին գիծը». Արեստովիչ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը թվիթերյան գրառում է արել և հորդորել է խուճապի չմատնվ...