«Ադրբեջանը 7, 9, 12 օր խոցել է Ղարաբաղի հայության պաշտպանության առաջին գիծը». Արեստովիչ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը թվիթերյան գրառում է արել և հորդորել է խուճապի չմատնվել հարավում կայծակնային արագ արդյունքների բացակայությունից, իսկ որպես օրինակ բերել է 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած մարտերը։
«Քաղաքացիների նյարդերը դժոխքի մեջ են, և, իհարկե, նրանց երկար ժամանակ այդպես թողնել հնարավոր չէ։ Շատ զինվորականներ խոսում են հարավում կայծակնային արագ արդյունքների բացակայության և հարձակման ժամանակ «...մեծ կորուստների» մասին: «Ամեն ինչ ձախողվեց». Ոչինչ չի ձախողվել, բացի ձեր պատրանքներից: Պուտինոիդները բավական կամքի ուժ ունեն ինը ամիս մեկ Բախմուտ վերցնելու համար։ Եվ մերոնցից շատերը սկսեցին նեղվել այն փաստից, որ առաջին օրը հնարավոր չէր անմիջապես մտնել Ղրիմ:
Հիշեցնեմ, որ ադրբեջանական բանակը յոթ, ինը, տասներկու օր շարունակ խոցել է Ղարաբաղի հայության պաշտպանության առաջին գիծը տարբեր հատվածներում։ Կային նաև տեղեր, որտեղ մեկ ամիս էին խփում, կային տեղեր, որտեղ այդպես էլ չեն խոցել։
Սա պատրաստված պաշտպանություն է: Ավիացիան աշխատում է, մեր հրետանին աշխատում է, անօդաչու թռչող սարքեր են աշխատում։ Հաշվի առնելով Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և պատրաստվածության մակարդակը տվյալ իրավիճակում, տարբերակները շատ չեն:
1. Հակառակորդը դեռ չգիտի մեր հիմնական հարձակման ուղղությունը:
2. Որոշիչ նշանակություն ունի հակառակորդի կորուստների աստիճանական կուտակումը կենդանի ուժով և տեխնիկայով կոնկրետ հատվածում։ Մենք կճեղքենք ամեն ինչ, կմտնենք օպերատիվ տարածք, կհասնենք ծովերին»,- գրել է Արեստովիչը։
Նմանատիպ հոդվածներ
Ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք. հրապարակվել է վարչապետի հայտարարագիրը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի...
ՀՀ փոխվարչապետի գրասենյակն անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարությանը
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարության...
«Այդ հրամանների հեղինակը ես եմ, և շատ տարօրինակ է, որ հետաքրքիր չեն այդ հրամանի նպատակները». Թորոսյան
Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հասցեագրման խաղաղություն պատկերաց...
Ուկրաինայից հայտնել են՝ ՆԱՏՕ-ի քանի երկիր է պաշտոնականացրել Ուկրաինայի անդամակցության աջակցությունը
ՆԱՏՕ-ի 20 երկրներ պաշտոնականացրել են իրենց աջակցությունը դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը, հայտարարել է Ուկրաինայի նա...