ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բելգորոդի մարզում բեռնատար գնացքի 15 վագոն դուրս է եկել ռելսերից
ՌԴ Բելգորոդի մարզում գնացքների երթևեկությունը դադարեցվել է 15 բեռնատար գնացքի ռելսերից դուրս գալուց հետո։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Բելգորոդի մարզի Ալեքսեևսկի քաղաքային օկրուգում 15 բեռնատար վագոն է դուրս եկել ռելսերից, տուժածներ չկան։ Նա նշել էր, որ արվարձանային գնացքների երթևեկությունը չի խափանվել։
«Արտակարգ պատահարի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Հույս ունեմ, որ Ռուսական երկաթուղիների աշխատակիցները արագ կկարողանան կարգավորել իրավիճակը, և երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի», – նշել է Գլադկովն իր «Տելեգրամ ալիքում»։
Դեպքի վայրում աշխատում են քննչական մարմինները, պարզում են միջադեպի պատճառները։