«Ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը». Ադրբեջանի ՊՆ նախարար
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է իր ենթականերին՝ «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման և վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն այս մասին հայտարարել է այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է Զինված ուժերի հրամանատարական կազմը։
Խորհրդակցությունը հրավիրվել էր ադրբեջանական բանակի ցամաքային ուժերի վերջին հրամանատարա-շտաբային զորավարժությունների
արդյունքները ամփոփելու նպատակով։ Զորախաղերը ընթանում էին Լեռնային Ղարաբաղին հարող այն շրջաններում, որոնք Բաքվի վերահսկողության տակ էին անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊԲ
Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանե...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ–ն կիկին ապատեղեկատվություն է տարածել` Արցախում ՊԲ ստորաբաժանումներ կրակ չեն բացել Մարտունու շրջանի օկուպացվ...
Ապատեղեկատվություն է․ ՊԲ-ն Ադրբեջանի տարածած հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Ար...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Այսօր ժամը 17:00-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում (Գեղարքունիքի մարզ-խմբ.) տեղակայված...