ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թանձր ծխի հաստ շերտ՝ Վաշինգտոնում
Կանադայում սարսափելի անտառային հրդեհները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ թանձր ծխի հաստ շերտը հասել է ընդհուպ մինչև Վաշինգտոն։ Երթևեկությունը նվազել է, գնացքներում սովորականից քիչ մարդ կա։ Փողոցում գտնվողներն էլ բժշկական դիմակներ են կրում։ Որոշ ընկերություններ, նույնսիկ, աշխատակիցներին հրահանգել են անցնել հեռավար աշխատանքի: Կասեցվել են նաև քաղաքային որոշ ծառայությունների աշխատանքները։
Ըստ AccuWeather-ի կանխատեսումների՝ սա ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում տեղի ունեցող անտառային հրդեհների ամենածանր դեպքն է՝ վերջին 20 տարվա ընթացքում:
Տեղի իշխանությունները մարդկանց շարունակում են հորդորել մնալ տանը, քանի որ անտառային հրդեհներից առաջացած ծուխը կարող է մի շարք շնչառական հիվանդություններ առաջացնել՝ մթնոլորտում մանր մասնիկների բարձր մակարդակի պատճառով:
Հաղորդվում է նաև, որ ըստ Վաշինգտոնի կառավարության տվյալների՝ օդի աղտոտվածության մակարդակը բարձր է «վտանգավոր»-ի մակարդակից:
Հիշեցնենք նաև, որ երեկ՝ հունիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թվիթերյան իր էջում հայտարարել էր, որ 600 հրշեջ և հատուկ սարքավորումներ են ուղարկվել Կանադա՝ սարսափելի անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Որպես Աշոտի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից»․ Բլեյան
«Իմ խոնարհումը, ներողությունը՝ որպես Աշոտ Բլեյան, որպես Աշոտի ուսուցիչ... Էլ ի՞նչ ուսուցիչ, եթե էդ բանի մեջ իր թերությու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինի «երկրպագուն» կդատապարտվի 5 տարվա ազատազրկման
ՌԴ նախագահ Պուտինի երկրպագուն, արդարացնելով Ռուսաստանի Դաշնության ագրեսիան, Գերմանիայում կարող է դատապարտվել 5 տարվա ազա...
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը
Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել` կից գրառմամբ. «Ես չեմ կարող հասկանամ...