Շոյգուի որդին լքել է Ռուսաստանը զորահավաքից մի քանի օր առաջ
Ալեքսեյ Նավալնիի հետաքննողների թիմը պարզել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որդին՝ 22-ամյա Դանիլա Սերգեևիչ Շեբունովը, Մոսկվայի կենտրոնում երկու գրասենյակային տարածք վարձակալելուց «մեկ միլիոն ռուբլի» է ստանում։
Նավալնիի թիմը նաև պնդում է, որ Վլադիմիր Պուտինի՝ այսպես կոչված մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից մի քանի օր առաջ, Շեբունովը Ռուսաստանից մեկնել է Թուրքիա։
Նշվում է, որ այս պահին Շոյգուի ապօրինի որդին զբաղված է սեփական երաժշտական կարիերայով։ Որպես երգիչ՝ նա երգեր է ձայնագրում անգլերենով և տեսահոլովակներ նկարահանում Շեբա կեղծանվամբ։ Միևնույն ժամանակ, Նավալնիի թիմի տվյալներով, Շեբունովի հետ տեսահոլովակը «տասնյակ հազարավոր դիտումներ ունի», մինչդեռ նրա YouTube-ի ալիքն ունի 700-ից քիչ բաժանորդ, նրա հոլովակները՝ ավելի քան 250 հազար դիտում։
Հայտնի է, որ Դանիլա Շեբունովի մայրը՝ ուղեկցորդուհի Ելենա Շեբունովան, Շոյգուի հետ սիրավեպ սկսելուց հետո հանկարծ դարձել է միլիարդատեր և ԱԻՆ-ի ու ՊՆ-ի հետ պայմանագրերով առանձնատուն գնել Ռուբլյովկայում՝ Ռոտենբերգների հարևանությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...