ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում․ Կոպիրկին
. ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում, «Իրավունք» թերթի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը հավատարիմ է իր պարտավորություններին, այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև 1990-ականներին։
«ՌԴ սահմանապահները կատարում են իրենց գործառույթը, նրանք ներկա են նույնիսկ հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում, զբաղվում են իրավիճակի մոնիթորինգով։ Այսինքն ՝ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին։ Այստեղ մեր դիրքորոշումը չի փոխվել», - ասել է Կոպիրկինը։
Նշենք, որ ՌԴ սահմանապահները 2020 թվականի դեկտեմբերից տեղակայված են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդ...