Մենք այս սկզբնական բնազդների և հիմնական հույզերի գերին ենք. Միքայել Մինասյան
Ինչպե՞ս է հնարավոր Սիրիայում խաղաղության պայմանագիր կնքել, եթե այս երկիրը դեռ ղեկավարում է Ասադը, և հակամարտության հենց սկզբից հրապարակայնորեն հայտարարվում էր, թե Ասադի հետ բանակցելն անընդունելի է։ The Huffington Post-ի համար գրված հոդվածում ասել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Այս մասին տեղեկանում ենք նրա թելեգրամյան ալիքից:
«Ինչպե՞ս կարելի է խոսել ուկրաինական ճգնաժամին վերջ տալու համար խաղաղության պայմանագիր կնքելու մասին, երբ ընտրողների մոտ արդեն ձևավորվել է այն կարծիքը, թե Ռուսաստանն «արդեն պարտվել է», և որ Պուտինին արված զիջումները «աղետ կլինեն Արևմուտքի համար»:
Մյուս կողմից, այլ երկիր, տարբեր ընտրողներ, տարբեր լրատվամիջոցների աղմուկ. ռուսների ճնշող մեծամասնությունը վաղուց խորապես համոզված է, որ Ուկրաինայի գոյությունը «վտանգ է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության գոյությանը…»:
Այսպիսով, զգացմունքային ճշմարտությունները տեղ չեն թողնում Realpolitik-ի ողջախոհության համար։ Մենք ապրում ենք քաոսային դարաշրջանում, երբ հուզական միտումները-կարծիքները (մետաճշմարտությունները) իջնում են «վերևից» և, ընդհանուր անտեղյակության, վատ կրթությունը (և որպես հետևանք՝ քննադատական մտածողության բացակայության) պատճառով կենտրոնանում և ծաղկում են «ներքևում», աճելով էլ ավելի արմատական ձևով, համեմված վախի, զայրույթի, մեղքի և ամոթի զգացումների զանգվածային մանիպուլյացիաներով:
Եվ այսպես, ձեռք է բերվել կոնսենսուս. մենք այս սկզբնական բնազդների և հիմնական հույզերի գերին ենք, այլևս ի վիճակի չենք նրանց թողնել իրական կյանք վերադառնալու և խաղաղության հասնելու համար: Մնում է՝ կա՛մ շարունակել պատերազմը, կա՛մ կանգ առնել ու «մոռանալ»՝ ինչ-որ առումով յուրահատուկ հարմարավետ ու լռելյայն «stand-by» անելով։
Ի՞նչ կարծիքի եք 1943-ի Թեհրանի կոնֆերանսի մասին, որը հիմք դրեց հետպատերազմյան շրջանում կայուն խաղաղության համար: Արդյո՞ք այդքան արդյունավետ կլիներ, եթե Չերչիլը, Ռուզվելտը և Ստալինը, Realpolitik-ի վրա կենտրոնանալու փոխարեն, հաշվեին թվիթերյան գրառումները, հավանումների քանակը, վերահսկեին թղթակիցների սոցիալական մեդիայի պրոֆիլները կամ Google-ի միտումները:
Սպասեք մի վայրկյան, հիմա նայեմ ու կհասկանամ․․․»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ալեն Սիմոնյանի կինն ու դուստրն էլ են Լոնդոն մեկնել
Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մշտապես գործուղման է մեկնում տիկնոջ հետ: Այս անգամ էլ...
«Փաստաթուղթը գրեթե պատրաստ է». ՌԴ փոխվարչապետը` բանակցությունների մասին
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանային կապերի ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպմա...
Վաշինգտոնում նախատեսված քննարկումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգթոնում նախատեսվող...
Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ: Տեղեկությունը հայտնում է դեսպանությունը, որի մեջ նշվում է...