Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ Գրիգորյանը՝ ապաշրջափակման մասին
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը միջազգային օպերատորների հարց չի քննարկվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները։
Նա նշել է, որ հարցը դեռ քննարկումների փուլում է, և ճիշտ կլինի, որ այդ մասով դետալներ չբացահայտվեն։ Փոխվարչապետը հավելել է, որ այս փուլում, այնուամենայնիվ, բոլոր հարցերը վերաբերում են մաքսային և սահմանային հսկողության գործառույթի հետ կապված հարցերին։
«Ես ուզում եմ վստահ լինել, որ բոլոր կողմերը շահագրգռված են ապաշրջափակման հարցերի շուտափույթ լուծմամբ»,- ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չկա ռիսկ, որ Ադրբեջանը պարզապես հարցի լուծմամբ հետաքրքրված լինելու իմիտացիա է ստեղծում։
Փոխվարչապետը խոսել է նաև այն մասին, թե կա արդյոք տարբերություն՝ որ հարթակում կանցկացվեն այս ապաշրջափակման հարցով քննարկումները՝ պայմանականորեն ռուսական կամ արևմտյան։
«Նշանակություն ունի պայմանավորվածության բովանդակությունը, որ այն ֆունկցիոնալ և աշխատող լինի»,- շեշտել է փոխվարչապետը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճանապարհների ապաշրջափակման հարցում հայկական կողմի համար շարունակում են ռիսկեր լինել՝ Գրիգորյանը շեշտել է՝ մեզ համար կան կարմիր գծեր, որոնց մասին բազմիցս հայտարարվել է՝ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։
Փոխվարչապետը նաև նշել է, որ ապաշրջափակման հարցն ուղիղ կապ չունի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։
«Սա ինքնուրույն հարց է՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...