ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիվոստոկում հորդառատ անձրևների պատճառով մի քանի շրջաններ ջրի տակ են անցել
ՌԴ-ի Վլադիվոստոկ քաղաքում հորդառատ անձրեւների պատճառով մի քանի շրջաններ ջրի տակ են անցել, որոշ փողոցներում ջուրը մինչեւ գոտկատեղն է, իսկ մեքենաները բառացիորեն լողում են։ Հայտնում են տելեգրամյան ալիքները:
Գրում են, որ Реми Сити առևտրի կենտրոնը հոսանքազրկված է, մարդատար ավտոբուսը լցվել են ջրով, սակայն մարդկանց կարողացել են տարհանվել։ Կամրջի վրա ուժեղ քամու պատճառով բեռնատարից բեռնարկղ է պոկվել, այն ընկել մարդատար ավտոմեքենայի վրա:
Սոցցանցերում ականատեսները տարածում են տարերքի հետեւանքների կադրեր։