ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ականը պատմել է, թե ինչպես է 7-ամյա արցախցի տղային մեքենայից իջեցրել «չոլի մեջ»
Գյուղացիների պնդմամբ՝ Արագածավանում անչափահաս երեխային ծեծի ենթարկած ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանը նախկինում էլ է հայտնվել նմանատիպ միջադեպի կիզակետում: Իր ֆեյսբուքյան էջում Սուրեն Թորոսյանը պատմել է այդ միջադեպի մասին.
«Ավտոյով գնում էի Թալին քաղաք, ճանապարհին մի հատ երեխա էր կանգնած, ձեռը «տնգեց», ավտոյով կանգնեցի: Էս երեխուն նստեցրի, ասի ուր ես եթում տղա ջան, գնում եմ Թալին ֆուտբոլի, մի տեսակ ակցենտով է խոսում»:
Տղան պատասխանել է, որ Ղարաբաղից է եկել և ասել, որ դավաճան Նիկոլը հողերը տվել է և պատրաստվում է Երևանը տալ:
«Տվյալ երեխու ընտանիքը պետական գործի է, աշխատում են էդ համայքնապետարանում, սաղ ճշտել եմ, երկուշաբթի կզբաղվեմ դրանցով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, ըստ համայնքի բնակիչների, ծեծի էր ենթարկել գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված էր էպիլեպսիա։ Միջադեպը հրահրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։
Մանրամասները` տեսանյութում: