ՌԴ ՊՆ-ն` Արցախում իրավիճակի մասին
Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 289,6 տոննա մարդասիրական օգնություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՀՀ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքները
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքները ներկայացն...
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությո...
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՀՀ ՊՆ
Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տե...
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հ...