Համակարգում է իրականացվում ադրբեջանա-հայկական պետական սահմանին առաջացած հարցերի շուրջ. Գուլիև
Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) ղեկավար Էլչին Գուլիևը։
Ըստ նրա` Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մեծ նշանակություն է տալիս ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության իրականացմանն ու զարգացմանը՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։
«Հանդիպումներ և խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հետ՝ հարևան երկրների սահմանային գերատեսչությունների հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով, քննարկվում են հետագա համագործակցության նոր ձևերն ու մեթոդները, համակարգում է իրականացվում ադրբեջանա-հայկական պետական սահմանին առաջացած հարցերի շուրջ»,- նշել է Գուլիևը։
Նշենք, որ Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը:
Նիստին մասնակցում են նաև Հայաստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը քննարկվելու են ԱՊՀ անդամ երկրների սահմաններին տիրող իրավիճակը և դրա զարգացման միտումները:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ` Խոզնավարում. հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ
Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքե...
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք
Հունիսի 8-ին ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադա...
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքում. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից...