Ղազախստանը չի սահմնափակել ռուբլով վճարումների հարցում բանկերի աշխատանքը
Ղազախստանի իշխանությունները չեն սահմանափակել բանկային սեկտորի աշխատանքը ռուբլով փոխանցումների հարցում, բանկերն իրենք են որոշում աշխատանքի չափորոշիչները։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ղազախստանի ֆինանսների փոխվարչապետ Երուլան Ժամաուբաեւը։
«Ընդհանուր առմամբ, կա այսպիսի հասկացություն՝ KYC (անգլ.՝ know your customer), «իմացիր քո հաճախորդին»։ Եթե բանկային սեկտորը պետք է «զտի» որոշակի պահեր՝ կապված պատժամիջոցային կամ այլ հարցերի հետ, դա հենց բանկերի աշխատանքն է։ Այսինքն՝ յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում։ Կառավարության կողմից ոչ մի ցուցում չի եղել»,- ասել է Ժամաուբաեւը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ ղազախստանյան բանկերի միջոցով ռուբլով փոխանցումների դեպքում ռուսաստանցի գործարարների համար ստեղծվող հնարավոր դժվարությունների մասին։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, թե Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում։ Այս մասին տեղեկացել էինք «Կոմերսանտ» -ից։
Հիշեցնենք նաև, որ ապրիլին Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման եւ զարգացման գործակալության ներկայացուցիչ Մեդինա Աբիլկասիմովան տեղեկացրել էր, որ հանրապետության իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի խուսափեն ֆինանսական սեկտորի վրա երկրորդային պատժամիջոցներից։ Նրա խոսքով՝ Ղազախստանի բոլոր բանկերը եւ ֆինանսական կազմակերպություններն զգալիորեն ուժեղացրել են արեւմտյան պատժամիջոցներին հետեւելու ընթացակարգերը։ Գործակալության ղեկավարը նշել է, որ Ղազախստանը հետեւում է այդ միջոցներին, որպեսզի իր բանկային համակարգը առեւտրային գործարքների ժամանակ չօգտագործվի պատժամիջոցների շրջանցման համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...