ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը քննադատել է Բայդենին
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, հանրապետական Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Իր տեսաուղերձում նա նշել է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը ոչնչացրել է «ամերիկյան երազանքը»։ Նա նաև քննադատել է Բայդենին Ուկրաինային ոչ բավարար օգնության համար:
Մայք Փենսը հայտարարել է, որ լիովին աջակցում է Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում և կողմ է արտահայտվել ԱՄՆ ռազմական օգնության ավելացմանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային ռազմական աջակցության շարունակումը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից։ Նրա խոսքով, Միացյալ Նահանգները չպետք է մոռանա ամբողջ աշխարհում ազատությանն ու ժողովրդավարությանը աջակցելու իր պարտականությունը։
Նշենք, որ ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Դոնալդ Թրամփը ևս պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...