Ցանկացած ազնիվ մարդ կհասկանա, որ Ուկրաինան է պայթեցրել Կախովկայի ՀԷԿ-ը․ Թակեր Կարլսոն
Fox News-ի նախկին հաղորդավար Թակեր Կարլսոնն ասել է, որ ցանկացած մարդ կարող է համոզվել, որ Կախովկա հիդրոէլեկտրակայանի ոչնչացման հետևում կանգնած է Ուկրաինան։
«Երբ փաստերը ի հայտ գան, շատ ավելի քիչ առեղծված է մնում այն մասին, թե ինչ կարող էր լինել ամբարտակի հետ: Ցանկացած ազնիվ մարդ կգա այն եզրակացության, որ ուկրաինացիներն, ամենայն հավանականությամբ, պայթեցրել են այն»,- մեջբերում է РИА Новости-ն։
Կարլսոնը նշել է, որ հիդրոէլեկտրակայանի ոչնչացումը Կիևի համար կարող է ձեռնտու չլինել, բայց դա ավելի մեծ վնաս է հասցնում Մոսկվային։
Լրագրողի խոսքով՝ Ուկրաինայում վաղուց են ծրագրել խարխլել էլեկտրակայանը։
Հունիսի 6-ի առավոտյան Նովայա Կախովկայի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը հայտնել է Կախովկա հիդրոէլեկտրակայանի վերին հատվածի վնասների մասին։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է անում դատապարտել Կիևի վարչակարգի կողմից Կախովկայի հիդրոէլեկտրականի ամբարտակի խարխլումը։
Նրա խոսքով՝ Կիևը պայթեցրել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը՝ ուժերը վերախմբավորելու և վնաս պատճառելու համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը մատնանշել է արտակարգ դրության երկարաժամկետ ծանր հետևանքները հակամարտության երկու կողմերի համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...