ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիվոստոկի փողոցները կարմրավուն, եռման ջրով են ողողվել

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի Լուգովայա հրապարակը ողողվել է կարմրավուն, եռման ջրով: Պատճառը խողովակաշարի վնասումն է: Վթարի հետևանքով ջուրը լցվել է հրշեջ կայանի տարածք, ամենից շատ տուժել են տարածքում կայանած ավտոմեքենաները: 

 

Տեղի բնակիչների խոսքերով` սա առաջին դեպքը չէ, երբ ջրատարները չեն կարողանում դիմակայել ջրի ճնշմանը, ինչի հետևանքով բնակելի բակերը վերածվում են եռացող կամ սառցե ջրափոսերի:

Քաղաքականություն

Պատահարներ