ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թաիրովում անորակ ջրի պատճառով բազմաթիվ երեխաներ ունեն աղիքային խնդիրներ․ ԶԼՄ

Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով գյուղում արդեն երկար ժամանակ է չունեն խմելու ենթակա ջուր: Բնակիչների խոսքով, ամռան ամիսներին անհնար է ծորակից ջուր խմել, քանի որ այս շրջանում խմելու ջուրը փոխարինում են արտեզյան ջրով, ընդ որում՝ չափից շատ քլորի պարունակությամբ:

 

ArmLur.am-ի հետ զրույցում Թաիրովի բնակիչները նշեցին, որ անորակ ջրի պատճառով գյուղի բազմաթիվ երեխաներ ունեն աղիքային խնդիրներ, փորլուծություն, մի քանիսն էլ գտնվում են հիվանդանոցում:

 

Բնակիչներն այս խնդրով բազմիցս բողոքել են տարբեր պատկան մարմինների, սակայն որևէ արդյուք չի եղել, իսկ վ«Վիոլա ջուր» ընկերությունից բնակիչներին պատասխանել են, որ ջուրը համապատասխանում է չափանիշներին, իսկ արտեզյանը խառնում են խմելու ջրին, քանի որ այն չի բավականեցնում բնակիչներին:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն