ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա տուգանելու՞ եք մուգ ապակիների համար, թե՞ ոչ. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի ժամանակ խնդրեց շատ հստակ պարզաբանել՝ այսօր, եթե թաղանթով մեքենա լինի՝ տուգանվո՞ւմ են, քանի որ մարդիկ խճճվեցին հայտարությունների մեջ:
«Հստակ մարդկանց ասեք, տուգանվելու են կամ չեն տուգանվելու, որ մարդը իմանա, ոչ թե կլորացնելով` մեղմ ենք վերաբերվելու, քնքուշ ենք վերաբերվելու, բայց մարդուն տուգանում են»,- ասել է Մանուկյանը:
Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը համաձայն է Գեղամ Մանուկյանի հետ՝ տարաբնույթ ընկալումներ կան այս հարցի հետ կապված։
«Իրականում ամսի 1-ից վարչական ներգործության միջոցներ պետք է կիրառեին, իսկ վարչական օրենսգիրքը սահմանում է տուգանք՝ 25 հազար դրամ։ Ամսի 31-ին ՆԳՆ-ի հետ քննարկում իրականացրինք, քանի որ դա համարվում է խախտում, իսկ խախտման համար պետք է լինի պատասխանատվություն։ Որոշեցինք՝ նվազ հարկադրանքի միջոցներով պետք է հասնել ցանկալի արդյունքի, իսկ պատասխանատվության միջոց է նախազգուշացումը՝ վարչական դիտողությունը, և որոշվեց առաջիկա մի քանի օրը կիրառել տույժ՝ դիտողություն, որից հետո կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում մինչև ռուսների գալն ապրում էին «ցեղերի թանձրուկներ». Մարգարիտա Սիմոնյան
Ըստ Մարգարիտա Սիմոնյանի` Հայաստանում մինչև ռուսների գալն ապրում էին «ցեղերի թանձրուկներ»: «Russia Today» լրատվական գործա...