Քաղաքականություն

ՌԴ-ին ուղղված Երևանի դիտարկումներից ոչ բոլորն են արդար. ՌԴ դեսպանության խորհրդական

ՌԴ-ին ուղղված Երևանի դիտարկումներից ոչ բոլորն են արդար. ՌԴ դեսպանության խորհրդական
Ռուսաստանում տեսնում են բոլոր այն դիտարկումները, որոնք հնչում են Երևանում՝ ուղղված Մոսկվայի քաղաքականությանը, սակայն դրանցից ոչ բոլորն են արդար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նկատել է ՌԴ…

Ռուսաստանում տեսնում են բոլոր այն դիտարկումները, որոնք հնչում են Երևանում՝ ուղղված Մոսկվայի քաղաքականությանը, սակայն դրանցից ոչ բոլորն են արդար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նկատել է ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը։ 

 

«Մենք իսկապես ուշադրություն ենք դարձնում այստեղ հնչող որոշ հայտարարություններին, չենք կարծում, որ բոլորն արդար են, որովհետև Ռուսաստանի ոչ բոլոր արածներն են ստանում բավարար հասարակական հնչեղություն, որովհետև իրավիճակը բավական բարդ է, ձեր ու Ադրբեջանի հարաբերությունները բավական բարդ ու խճճված են։

 

ՌԴ-ն, լինելով կապի մեջ երկու կողմերի հետ, փիարի հետ կապված որոշակի սահմանափակումներ ունի, իրավիճակը բավական նուրբ է։ Եթե մենք չաշխատեինք, կարող էինք մեզ թույլ տալ բավական բարձր, սակայն դատարկ հայտարարություններ։ Շատ դեպքերում այն, ինչ արվում է, բավական նրբանկատ մոտեցում է պահանջում», - նշել է նա։ 

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան

Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250