Լիահույս ենք, որ Ադրբեջանը համաձայնություն կտա ԵՄ առաքելություն իրականացնել նաեւ ադրբեջանական կողմում. Ռոթ
Շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը, որ հրավիրել է ԵՄ առաքելությանը իր մշտադիտարկումն իրականացնելու Հայաստանում: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«Ուրախ ենք փաստելու, որ ԵՄ առաքելությունը առաջիկայում կընդլայնի իր առաքելությունը: Լիահույս ենք, որ Ադրբեջանը համաձայնություն կտա այսպիսի առաքելություն իրականացնել նաեւ ադրբեջանական կողմում»,-ընդգծել է նա:
Հարցին, թե արդյոք այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ, Ռութը պատասխանել է.
«Ամենեւին էլ լավատեսական ազդակներ չենք ստացել ադրբեջանական կողմից այս առումով, թեեւ համարում ենք, որ խաղաղության եւ կայունության խնդիրը ոչ միայն Հայաստանի խնդիրն է: Ադրբեջանը նույնպես մասնակից դառնա համընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը: Սա առաջարկ է, որ մենք ներկայացնում ենք կողմերին եւ սպասում նրանց պատասխանին»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...