Կոսովոյի նախագահը Սերբիայի նախագահին «դրամայի արքա» է անվանել
Չճանաչված Կոսովոյի նախագահը Reuters-ին տված հարցազրույցում Սերբիայի նախագահին «դրամայի արքա» է անվանել։
«Իր հանդիպումների մեծ մասում Վուչիչն իրեն պահում է դրամայի արքայի պես»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Մոլդովայում իր հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից, Վուչիչը փորձել է «բավականին շատ դրամա ստեղծել», սակայն չի ներկայացրել որեւէ գաղափար, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:
Նա նաեւ քննադատել է Սերբիայի նախագահին «հիստերիաներ» անելու համար։
«Նա սիրում է ձեւացնել, թե մեծ զիջումների է գնում, որ չափազանց մեծ ճնշում է գործադրվում իր վրա, որ տառապում է, որ վտանգի տակ է եւ այլն։ Բայց նման հիստերիաները պետք է թողնել սենյակից դուրս չորս տարեկանից հետո»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ ամեն օր 200-ական սպանության սպառնալիքներ է ստանում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...