Հորդորում եմ Ադրբեջանին անմիջապես բացել Լաչինի միջանցքը․ ԳԴՀ պաշտոնյա
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանին հորդորել է հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և անմիջապես բացել Լաչինի միջանցքը: ԳԴՀ-ի բարձաստիճան պաշտոնյան այս մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում:
«Հորդորում եմ Ադրբեջանի՝ պատասխանատու բոլոր քաղաքական անձանց հարգել միջազգային դատարանի որոշումը և անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,- ասել է պատգամավորը:
Նա նաև նշել է, որ Հայաստան այցի շրջանակում հանդիպել է Արցախից տեղահանված կանանց։
Պաշտոնյայի խոսքով՝ Գերմանիան մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է դիտարկում այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ իրարից բաժանված լինել:
«Երբևէ չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ»,- ընդգծել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...