ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումը բարելավել է ռուսական զորքերի պաշտպանական դիրքերը․ փորձագետ
Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերման արդյունքում ռուսական զորքերի պաշտպանական դիրքերը բարելավվել են ուկրաինական ակնկալվող հակահարձակման դեմ, կարծում է Stratpoints հիմնադրամի ռազմական փորձագետ, Լեհաստանի ռազմական հակահետախուզության ղեկավարի նախկին տեղակալ Մաչեյ Մատիսիակը։
Առաջնագծում ընկած հսկայական ամբարտակի ոչնչացման հետևանքով առաջացած ջրհեղեղը, ամենայն հավանականությամբ, կխանգարի ուկրաինական զինված ուժերին մինչև մեկ ամիս այդ տարածքում օգտագործել ծանր զինատեսակներ, ինչպիսիք են տանկերը կամ հետևակի մարտական մեքենաները, կարծում է փորձագետը։
«Միշտ կարող եք ասել՝ փնտրեք, թե ում է ձեռնտու, հիմա օգուտը ռուսների կողմն է, քանի որ Կախովկայի ամբարտակի պայթյունը շատ լավ պաշտպանական դիրքեր է ստեղծում ռուսների համար, ովքեր հարձակողական գործողությունների են սպասում ուկրաինացիների բանակի կողմից»,- ասել է Մաչեյ Մատիսիակը Reuters-ին տված հարցազրույցում։
Վերլուծաբանը ենթադրում է, որ ռուսական զորքերը ջրհեղեղի պատճառով դժվար թե ունենան մատակարարման լուրջ խնդիրներ. «Ռուսները վերահսկում են, ասենք, այս հարավային միջանցքը՝ Ռուսաստանի և Ղրիմի միջև ցամաքային միջանցքը, քանի որ այնտեղ շատ ճանապարհներ, կամուրջներ են գրավել։ Այնպես որ, դա նրանց համար խնդիր չպետք է լինի»:
Ինչպես նշում է գործակալությունը, Դնեպրի վրայով պատնեշի ոչնչացումը լղոզել է ուկրաինական ակնկալվող հակահարձակման պատկերը և էկոլոգիական աղետի վտանգի տակ է դրել պատերազմական գոտում ապրող խաղաղ բնակչությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր․ Արցախի ՊՆ
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝...
Ադրբեջանը 3 ուղղություններով խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ «...
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և...
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությո...