Քաղաքականություն Կարևոր

Տոյվո Կլաարը Երևանում է

Unknown 1 րոպե 85 դիտում
Տոյվո Կլաարը Երևանում է

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, նրան այսօր ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր:

 

Նախքան ժամանումը Կլաարը Թվիթերում գրել էր՝ «մեկնում Երևան՝ շարունակելու Եվրամիության բարձր մակարդակի ներգրավվածությունը»։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանից կմեկնի Բաքու։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250