Կրիվոյ Ռոգի բնակիչները խուճապահար ջուր են գնում խանութներից

Կրիվոյ Ռոգի (Кривой Рог, քաղաք Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում) բնակիչները խուճապի մեջ են, նրանք մեծ քանակությամբ խմելու ջուր են գնում խանութներից՝ ջրի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով: 

 

Քաղաքապետ Օլեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ քաղաքի ջրամատակարարման պոմպերի մի մասը շարքից դուրս է եկել, որից հետո տեղի բնակիչները  խուճապահար սկսել են ջուր գնել: 

 

Ջրամատակարարման խնդիրները սկսվել են Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի փլուզմամբ, Դնեպրի վերին հոսանքի հատվածում ջրի մակարդակի նվազման պատճառով։ Նշենք, որ երկկողմանի մեղադրանքներ են հնչում ՀԷԿ-ի պայթեցման համար: 

 

Հիշեցնենք՝ այսօր՝ հունիսի 6-ին փլուզվել է Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Կախովկայի ավերված ՀԷԿ-ի ջուրը հեղեղել է Խերսոնի շրջանի բնակավայրերը: ՀԷԿ-ի վնասման պատճառով բարձրացել է Դնեպրի ջրի մակարդակը։ Կադրերում, որոնք նկարահանվել են, ենթադրաբար, Խերսոնի Օստրով շրջանում, երևում է, որ փողոցներով կուղբեր են զբոսնում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ