Իրանը ցուցադրել է իր առաջին հիպերձայնային հրթիռը
Երեքշաբթի` հունիսի 6-ին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ներկայացրել է Իրանում ստեղծված «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռը։ Իրանական կողմի հայտարարությունների համաձայն՝ հրթիռի հեռահարությունը հասնում է 1400 կմ-ի, իսկ արագությունը տատանվում է13 մախից մինչև 15 մախ։
Հիպերձայնային հրթիռը ներկայացվել է Թեհրանում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ, որին մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, հայտնում է IRNA-ն։
«Այսօր ներկայացված հրթիռը եզակի է աշխարհում… Այս հայտնագործությամբ Իրանը դարձել է չորս երկրներից մեկը (ի լրումն Իրանի, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը և Հյուսիսային Կորեան), որոնք տիրապետում են այս տեխնոլոգիային», - նշվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեի՝ արարողության ժամանակ ներկայացրած զեկույցում։
Զինվորականների խոսքով՝ աշխարհում չկա պաշտպանական համակարգ, որը կարող է դիմակայել հրթիռին, գրում է IRNA-ն։ Մայիսի 29-ին Ամիր Ալի Հաջիզադեն հայտնել է հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր․ Արցախի ՊՆ
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝...
Ադրբեջանը 3 ուղղություններով խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ «...
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և...
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությո...