Ուկրաինայի ԶՈւ-ը որոշ ուղղություններով անցնում է հակահարձակողական գործողությունների․ ՊՆ փոխնախարար

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը թելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս շարունակում են պաշտպանությունը, սակայն պաշտպանական գործողության շրջանակներում իրականացվում են նաև հակահարձակողական գործողություններ։ 

«Հետևաբար, որոշ ուղղություններով մենք անցնում ենք հակահարձակողական գործողությունների»,- հավելել է նա։ 

Մալյարի խոսքով՝ «ռազմական գործողությունների էպիկենտրոնը» մնում է Արտեմովսկի ուղղությունը, որտեղ ուկրաինական ուժերը շարժվում են «բավական լայն ճակատով»։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ ուկրաինացի զինվորականներն այնտեղ «գրավում են գերիշխող բարձունքները»։ 

Մալյարը նաև նշել է, որ հարավում շարունակվում են տեղային մարտերը։ 

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 4-ի առավոտյան լայնածավալ հարձակում են սկսել Յուժնո-Դոնեցկի ուղղությամբ, սակայն հաջողության չեն կարողացել հասնել։

Քաղաքականություն

Պատահարներ