Հայտնի է դարձել, թե օրական քանի մարդ է փորձում լքել Ուկրաինան
«Ամեն օր Ուկրաինայում մոտ 20 մարդ է բերման ենթարկվում, որոնք փորձում են ապօրինի հատել սահմանը»,- ասել է երկրի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն։
Ըստ նրա, որին հղում է անում ՌԻԱ Նովոստին, օրական մոտ 150 հոգու եւս մերժում են դուրս գալ։
Սահմանապահ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայից հեռանալու փորձի ժամանակ մարդիկ հաճախ կեղծում են փաստաթղթեր, որոնք իրենց հեռանալու իրավունք են տալիս։ Այսպիսով, տղամարդկանց համար դրանք կարող են լինել կնոջ կամ հոր մահվան մասին փաստաթղթեր, մինչև18 տարեկան երեք երեխաների առկայության մասին կամ բժշկական պատճառներով զինվորական ծառայության համար ոչ պիտանիության մասին վկայական:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Ուկրաինայում սկսել են գործել մոբիլիզացիոն նոր կանոններ, որոնց համաձայն՝ քաղաքացիներից պահանջվում է զինվորական ծառայության գրանցում ստանալ 16 տարեկանից, հայտնել էր փաստաբան Տատյանա Մոնտյանը։ Նա նշել է, որ այս ամսվանից ծանուցումներ կուղարկվեն նույնիսկ, այսպես կոչված «սպիտակ վկայականներ» ունեցողներին։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ, վեճ, ծեծկռտուք Երևանյան գինու փառատոնի անցկացման վայրում
Թելեգրամյան ալիքների տիրությում տեսանյութեր են տարածվում, ըստ որոնց երեկ երեկոյան Երևանյան գինու փառատոնի անցկացման վայր...
Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը խաբել է 73 մարդու. հափշտակության չափը 300 մլն դրամ է
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը, նույն մեխանիզմը կիրառելով, խաբեության եղանակով յոթ տասնյակից ավելի հափշտակ...
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպին
Ոստիկանական համազգեստ կրող ու ծառայություն իրականացնող մարդը, պատկերավոր ասած, «բանտարկվում է» վարքագծային սահմանափակում...
Ռուսաստանցի քննիչը բիթքոյիններով՝ ռեկորդային չափի կաշառք է ստացել
Մոսկվայի Տվերսկոյե շրջանի քննչական կոմիտեի ղեկավար Մարատ Տամբիևը 1,6 միլիարդ ռուբլու կամ 24 մլն դոլարի չափով՝ բիթքոյններ...