Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպին
Ոստիկանական համազգեստ կրող ու ծառայություն իրականացնող մարդը, պատկերավոր ասած, «բանտարկվում է» վարքագծային սահմանափակումների մեջ, որոնք ամրագրված են օրենքով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպին:
«Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք։ Սա՛ է պահանջում Սահմանադրական իրավունքը։ Սա՛ է պարտավոր ապահովել քաղաքական իշխանությունը։
Իսկ եթե մենք դեմ ենք «խաղի այս կանոններին», ապա ընդամենը պետք է փոխել դրանք: Ի դեպ, հնարավոր է՝ ճիշտը հենց դա է։ Բայց քանի դեռ չեն փոխվել, վտանգ չներկայացնող մարդու նկատմամբ ոստիկանական ուժի ցանկացած արդարացում կարող է ընկալվել որպես «կանաչ լույս»։
Ի դեպ, «քաղաքականությամբ չզբաղվող», բայց բերետի օպերկոտից վրդովված գինեմոլներին տեղեկացնեմ, որ, օրինակ, անցյալ տարի էս օրերին ընդդիմադիրի ձեռք կոտրած բերետին, որը տեսագրությամբ հստակ արձանագրված է, մինչ օրս անգամ մեղադրանք չեն առաջադրել։ Կարողա՞ մի քիչ էլ է՛դ փաստից վրդովվեք։ Թե՞ մենակ խմած, լակոտի պես պահող ու «քաղաքականությամբ չզբաղվող»-ների ծեծն է անթույլատրելի»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ, վեճ, ծեծկռտուք Երևանյան գինու փառատոնի անցկացման վայրում
Թելեգրամյան ալիքների տիրությում տեսանյութեր են տարածվում, ըստ որոնց երեկ երեկոյան Երևանյան գինու փառատոնի անցկացման վայր...
Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը խաբել է 73 մարդու. հափշտակության չափը 300 մլն դրամ է
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը, նույն մեխանիզմը կիրառելով, խաբեության եղանակով յոթ տասնյակից ավելի հափշտակ...
Հայտնի է դարձել, թե օրական քանի մարդ է փորձում լքել Ուկրաինան
«Ամեն օր Ուկրաինայում մոտ 20 մարդ է բերման ենթարկվում, որոնք փորձում են ապօրինի հատել սահմանը»,- ասել է երկրի սահմանապահ...
Ռուսաստանցի քննիչը բիթքոյիններով՝ ռեկորդային չափի կաշառք է ստացել
Մոսկվայի Տվերսկոյե շրջանի քննչական կոմիտեի ղեկավար Մարատ Տամբիևը 1,6 միլիարդ ռուբլու կամ 24 մլն դոլարի չափով՝ բիթքոյններ...