Ռուսաստանցի քննիչը բիթքոյիններով՝ ռեկորդային չափի կաշառք է ստացել
Մոսկվայի Տվերսկոյե շրջանի քննչական կոմիտեի ղեկավար Մարատ Տամբիևը 1,6 միլիարդ ռուբլու կամ 24 մլն դոլարի չափով՝ բիթքոյններով, կաշառք է ստացել հաքերներից, որոնց գործը նա վարում էր։
[3775dfaf4fa037fe97882abe1a9e4acd.jfif]
Երեք հաքերներ գումար են փոխանցել քննիչին, որպեսզի նա կալանքի տակ չդնի ամբաստանյալների ունեցվածքը, գրում է Коммерсант-ը։
Գումարը հայտնաբերվել է խուզարկության ժամանակ առգրավված Տամբիևի նոութբուքը ուսումնասիրելուց հետո։ Քննիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ։
Հունիսի 5-ին դատարանը կքննի հաքերներից ստացված գումարի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քննիչին վարկաբեկող արարք կատարելու համար ազատել է աշխատանքից։
1,6 միլիարդ ռուբլու կաշառքը ռեկորդային է ռուսական ուժային կառույցների համար, նշում է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ, վեճ, ծեծկռտուք Երևանյան գինու փառատոնի անցկացման վայրում
Թելեգրամյան ալիքների տիրությում տեսանյութեր են տարածվում, ըստ որոնց երեկ երեկոյան Երևանյան գինու փառատոնի անցկացման վայր...
Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը խաբել է 73 մարդու. հափշտակության չափը 300 մլն դրամ է
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը, նույն մեխանիզմը կիրառելով, խաբեության եղանակով յոթ տասնյակից ավելի հափշտակ...
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպին
Ոստիկանական համազգեստ կրող ու ծառայություն իրականացնող մարդը, պատկերավոր ասած, «բանտարկվում է» վարքագծային սահմանափակում...
Հայտնի է դարձել, թե օրական քանի մարդ է փորձում լքել Ուկրաինան
«Ամեն օր Ուկրաինայում մոտ 20 մարդ է բերման ենթարկվում, որոնք փորձում են ապօրինի հատել սահմանը»,- ասել է երկրի սահմանապահ...