Էրդողանը հյուրերի թվում չի նշել Փաշինյանի անունը. ТАСС
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հիշատակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկել է երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների ցուցակը, գրում է ТАСС-ը` վկայակոչելով Թուրքիայում իր թղթակցին
Էրդողանը երախտագիտության խոսքեր է ասել և ողջունել մի շարք երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի և Ուզբեկստանի նախագահներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարնեինր։
Այդ ժամանակ թուրքական պետական TRT հեռուստաալիքը ցուցադրել է հյուրերին, և կադրում երևացել է Փաշինյանը։
Էրդողանի կինը և օգնականները, ըստ երևույթին, հուշել են, որ նա մոռացել է ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել։ Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանին, սակայն Փաշինյանին կրկին րի հիշատակել։
Էրդողանը նշել է, որ «բոլոր հյուրերին թվարկելու համար բավական ժամանակ չի լինի»։
«Մենք մի փոքր սեղմված ենք ժամանակի համար, մենք բոլորս հնարավորություն կունենանք ավելի ուշ խոսելու գալա ընթրիքի ժամանակ», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...